Արտաքին 1 տարի առաջ - 19:26 09-04-2025

Էրդողանը դատի է տվել իրեն «Խունտայի անդամ» անվանած ընդդիմադիր կուսակցապետին

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելի դեմ դատական գործ է հարուցվել: Հայտնում է ermenihaber.am-ը:

Այն հարուցվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցված «ավազակախմբի անդամ» (խունտայի անդամ) արտահայտության հիմքով, ինչի շրջանակներում էլ Օզելից պահանջվում է 500.000 լիրա (15.000 դոլար)՝ որպես բարոյական փոխհատուցում:

Տեղեկությունը հայտնի է դարձել Էրդողանի փաստաբան Հյուսեին Այդընի՝ սոցցանցում կատարած գրառումից:
Նա նշել է նաև, որ բացի վերոհիշյալ դատական գործից Օզելի նկատմամբ նախագահին վիրավորանք հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել Անկարայի գլխավոր դատախազություն:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի