Ներքին 1 տարի առաջ - 18:09 09-04-2025

 Մեծամորում բախվել են «Jeep»-ն ու «Opel»-ը. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաներում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Սերոբ Գասպարյանի վարած «Jeep» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 65-ամյա Արկադյա Նանյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:

Նրան առաջինը օգնության են հասել «Jeep»-ի վարորդը, քաղաքացիները, և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը, ով գյուղամիջյան հատվածից դուրս է եկել գլխավոր մայրուղի, չի զիջել «Jeep»-ի վարորդին, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

2 վարորդները ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև