Արտառոց դեպք․ Նարեկ Սարգսյանի գործով նիստին կարգադրիչը մահացել է քաղաքացու խոստովանությունից հետո․ Փաստինֆո
copy image url

Արտառոց դեպք․ Նարեկ Սարգսյանի գործով նիստին կարգադրիչը մահացել է քաղաքացու խոստովանությունից հետո․ Փաստինֆո

Ներքին 1 շաբաթ առաջ - 14:18 09-04-2025
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանին խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում։ Նիստերի դահլիճում գտնվող տղամարդկանցից մեկը հայտարարել է, թե իրականում ինքն է սպանել Տաթևիկ Աբրահամյանին, ապա՝ դիմել փախուստի, ինչից հետո իրավիճակը նիստերի դահլիճում գերլարվել է, անգամ դատական կարգադրիչը, որը կարգավորում էր նիստերի դահլիճը, մահացել է ՝ սրտի կանգից։

Նարեկ Սարգսյանի պաշտպան Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ դատական նիստի ընթացքում, երբ մեղադրանքի կողմը միջնորդում էր անթույլատրելի ապացույց ճանաչել պաշտպանության կողմի ներկայացրած որոշակի նյութեր, պաշտպանության կողմն էլ՝ միջնորդել էր հետաձգել դատական նիստը, այդ ընթացքում նիստերի դահլիճում գտնվող մեկ տղամարդ պարբերաբար կանգնում է՝ հայտարարելով, որ ասելիք ունի։

«Դատավորը թույլ չէր տալիս, ինչը բնական է, դահլիճից ամեն մեկը չի կարող կանգնել և հայտարարություն անել։ Դատարանը հորդորեց հանգիստ նստել տեղը, հակառակ դեպքում՝ սանկցիա կկիրառվի։ Նա շարունակեց պնդել, որ կարևոր ասելիք ունի՝ գործի վերաբերյալ, դատարանն էլ՝ նախազգուշական սանկցիա կիրառեց, սակայն տղամարդը շարունակեց պնդել, որ չի հեռանալու՝ մինչև գործի վերաբերյալ կարևոր տեղեկություն չտա։ Այդ պահին դատավորը վեր կացավ, ընդմիջում հայտարարեց, այդ տղան էլ այլայլված էր, երբ դատավորը գրեթե դուրս էր եկել, այդ տղան բղավեց, որ սպանությունն ինքն է կատարել»,- ասաց Ծառուկյանը՝ պատմելով, որ դրանից հետո իրավիճակը դատարանում գերլարվել է, Նարեկ Սարգսյանն անմիջապես արձագանքեց շատ բուռն, էմոցիոնալ, տպավորություն է, որ նույնիսկ աֆեկտի մեջ ընկավ․ « երեք տարի կալանքի տակ է, մեղադրվում է սպանության մեջ, պնդում, որ անմեղ է, բայց այս ողջ ընթացքում իրեն կոռեկտ է պահել»։ Դատարանում խառնաշփոթ է եղել, սեղան է կոտրվել, այդ տղան փախչել է՝ դատավորի ուղղությամբ և դուրս եկավ դատավորի համար նախատեսված դռնով, դուռը փակեցին, որ Նարեկ Սարգսյանի ձեռքից այդ տղային կարողանան փրկել․ «Իրավիճակն աննկարագրելի էր, այնտեղ պետք է լինեիք․․․ դրանից հետո այդ տղան ուր է գնացել, ինչպես են բաց թողել, ով է բաց թողել՝ նման հայտարարությունից հետո։ Ձերբակալեին, պարզեինք՝ ինչ է եղել, հաղորդում ներկայացնեին։ Իջել ենք ներքև՝ սպասելու, քանի որ ընդմիջում էր հայտարարված, կարգադրիչներից մեկը, որն այդ պահին դահլճի կարգուկանոնն էր սպասարկում, իջել է ներքև և մահացել։ Նախնական տվյալներով՝ սրտի կանգ է ունեցել, նաև ասել են, որ շաքարային դիաբետ էլ ուներ։ Հնարավոր է իրավիճակից էլ լինել, հնարավոր է՝ ոչ, դա այս պահին ոչ ոք չի կարող ասել։ Սպասել ենք՝ հասկանալու, թե փրկել հնարավոր է արդյոք, թե ոչ, դատարանում խառնաշփոթ էր»։ Գիշերը փաստաբանը նաև այցելել է ՔԿՀ՝ տեսակցելու Նարեկ Սարգսյանին, վերջինս մի քանի անգամ բժշկի է դիմել, ինքնազգացողությունը վատացել էր։

Հաջորդիվ՝ փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որ քննություն իրականացվի, պարզեն՝ այդ տղան ինչ կապ կարող է ունենալ, ինչից դրդված, գուցե նա է արել, գուցե՝ ոչ։ Ի դեպ, այժմ պարզվել է այդ հայտարարությունն արած անձի ինքնությունը, վերջինս Նարեկ Սարգսյանի համագյուղացին է և ունի բարեկամական կապ։ Հաղորդումից զատ պաշտպանը պատրաստվում է դատարան հրատապ միջնորդություն ներկայացնել՝ պահանջելով հարցաքննել նշված անձին, այնուհետև, կմիջնորդի նաև փոխել խափանման միջոցը։

Փաստաբանը նաև հայտնեց, որ հետազոտել է բոլոր տեսագրությունները, նոր փաստեր կան։ Մասնավորապես, ըստ փաստաբանի, տեսագրություններով չի հիմնավորվում, որ տուժողը տանն է եղել, կա վկա, որը հացաբուլկեղենի խանութի աշխատակից է, պնդում է, որ տուժողը դրսում իր հեռախոսից զանգ է կատարել։

«Մենք տեսնում ենք այդ զանգը, հեռախոսազանգը եղել է 21։36, վկայի ցուցմունքի համաձայն՝ ժամը 20։00-ի սահմաններից տուժողը եղել է դրսում, միևնույն ժամանակ տեսագրություններում չի հիմնավորվում, որ մինչև մեղադրանքում նշված ժամը տուժողը եղել է տանը։ Քննիչը, հստակ ձեռքի տակ ունենալով այդ տղայի ցուցմունքը, տվյալները, որ ժամը 21։36-ին հեռախոսազանգ է եղել, մեղադրանքը սկսել է արձանագրել 21։15-23։20-ն ընկած ժամանակահատվածը, երբ նույնիսկ տեսագրությամբ չի հիմնավորվում, որ վերադարձել է»,- նշեց Ծառուկյանը՝ հավելելով, որ հետազոտված ապացույցներով նաև փաստվել է, որ բուժաշխատողն, մեկ րոպեից քիչ, մուտք է գործել և դուրս եկել, որովհետև շքամուտքի լույսերից շարժը երևում է, որ ներս չեն մտել ամբողջ ընթացքում, ուստի, բժշկի պնդումը, որ գիշերը կատարել է համապատասխան գործողություններ, հերքվում է, որովհետև մեկ ակնթարթով մուտք է գործում և դուրս գալիս։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

19:15 Առաջին անգամ էր, որ տնից դուրս էր եկել ու չէր վերադարձել. 3 օր անհետ կորած, 68-ամյա պապիկը գտնվել է մահացած
12:35 Քայլ արա, արի տուն, թքեմ վրադ, ռադ եղի ստեղից․ էդ ա՞ ձեր կոնցեպտը․ Քրիստինե Վարդանյան
14:17 Դուք միջին որակի վարչապետ եք ու «Զապոռոժեց» վարող, ձեր դիամցը չեք նայում․ Սեյրան Օհանյան
11:15 Հաջորդիվ՝ անուն առ անուն. կանգնեցնել է պետք առնետների խրախճանքը. Մետաքսե Հակոբյան
21:52 Իրականում 595.000 ստացող ուսուցիչը նույն 400.000 ստացող ուսուցիչն է. կրթության փորձագետ
23:44 Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 40 դրվագով
10:19 ՌԴ–ում առաջարկել են չեղարկել դիպլոմները մասնագիտությամբ չաշխատելու դեպքում. Lenta
14:50 Փոքրոգի, ապապետական բոյկոտ ու սպառնալիք Գյումրիում
18:38 Կրասարցիների մոտ վախի մթնոլորտ են ստեղծել, որ կոծկեն իրենց անգործությունը. շիրակցի ֆերմեր
14:13 Ասացի՝ շատ տաղանդավոր կին է, պետք է մտցնել ՔՊ ցուցակ․ չեմ փոշմանում. Ռուբեն Ռուբինյանն՝ Աննա Գրիգորյանին