Մարզպետը երդումներ է տվել, 5 լրագրող տուժող է ճանաչվել, Սարիկին անգործ չեն թողնի․ մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 7-ից համացանցում մեծ ֆուրոր է առաջացրել Ջենիֆեր Լոպեսի՝ «ՋեյԼո»-ի կայանալիք մենահամերգը Երեւանում։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտից փոխանցեցին, որ իրենք ոչնչից տեղյակ չեն, թե ո՞ւմ հովանավորությամբ, ջանքերով եւ/կամ հորդորով է «ՋեյԼո»-ն գալիս Հայաստան։

Օրաթերթը գրում է. «Սնուփ Դոգի ձախողված համերգային ծրագիրը, որն այդպես էլ չի կայանա, դարձել է պատուհաս ԿԳՄՍՆ-ի եւ Կառավարության գլխին։ Պետությունը ոչ մի կերպ չի կարողանում վերադարձնել վատնված գումարները։ Կառավարությունն աննպատակ ծախսել է 2 մլրդ դրամ, սակայն արցախահայերի կացության «40+10» աջակցության ծրագիրը կրճատում է անհիմն եւ չպատճառաբանված պատրվակներով։
Շուրջ 8 ամիս է անցել, սակայն իրավապահ համակարգը դեռ քննում է Արագածոտնի մարզպետի մասնակցությամբ միջադեպի գործը: Մարզպետ Մովսիսյանը երդումներ է տվել, թե ընդամենը լեզվակռիվ է եղել, ծեծկռտուք չի եղել։ Միջադեպի գործով 30-ից ավելի անձանց են տարել հարցաքննությունների՝ միջադեպի մանրամասները պարզելու համար․ գրում է Ժողովուրդ օրաթերթը։

Օրաթերթը նաև գրում է․ լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից բռնությամբ դուրս հանելու գործով արդեն 5 լրագրող տուժող են ճանաչվել: Այս վարույթի հիմքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոննիսյանի դիմումն է:

Հրապարակ օրաթերթը գրում է․
ՔՊ վերնախավում որոշել են պաշտոնից զրկված, իր կենսագրությունը ՔՊ-ի հետ կապած Սարիկ Մինասյանին անգործ չթողնել եւ նրան մի լուրջ պաշտոն տալ: Խոսվում է այն մասին, որ նրան հնարավոր է նշանակեն մարզպետի պաշտոնում:

«Կրթվելը նորաձեւ է» արշավի շրջանակներում Աննա Հակոբյանն ապրիլի 12-ին լինելու է Մեղրիում։ Այցից 4 օր առաջ Մեղրիում նախապատրաստական աշխատանքներ են սկսվել: Մեզ ասացին, որ վարչապետի անվտանգությունն արդեն դեսանտ է իջել․ հայտնում է Հրապարակ օրաթերթը։
Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել