Ներքին 1 տարի առաջ - 20:41 08-04-2025

Բարև, «ՖԻՆՔԱ», ցտեսություն, վարկային պատմություն. Վիլեն Գաբրիելյանը «ճոճվում է» վարկերից

Սույն գործը վերաբերում է վարկային պայմանագրի պայմանների խախտման հետևանքով առաջացած պարտքի բռնագանձման պահանջին, որով վարկային կազմակերպությունը՝ «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ն, դիմել է դատարան՝ պարտքի մարման նպատակով Վիլեն Գաբրիելյանի և նրա երաշխավոր Էդուարդ Մկրտչյանի դեմ:

Վիլեն Գաբրիելյանն ընտրվել է պատգամավոր 2021 թվականին ՔՊ կուսակցության ցուցակով: 2016 թ. մարտի 14-ին «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ն դիմել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով համապարտության կարգով պատասխանողներից բռնագանձել վարկային պարտքը՝ 137,983.90 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև պետական տուրքի փոխհատուցում:

Դատական նիստը նշանակվել է 2016 թ. հունիսի 10-ին: 2016 թ. հունիսի 3-ին հայցվորը հստակեցրել է հայցի առարկան՝ բաժանելով պահանջվող գումարը մայր գումարի մնացորդի, պայմանագրային տոկոսների և հաշվարկված տույժի մասերով, ինչպես նաև հավելել՝ կիրառել պայմանագրով սահմանված 24% տոկոսադրույքը մինչև պարտքի ամբողջական մարումը:

2014 թ. մայիսի 6-ին կնքվել է թիվ 334961 վարկային պայմանագիրը, ըստ որի՝ Վիլեն Գաբրիելյանը ստացել է 642.000 ՀՀ դրամ՝ 24% տարեկան տոկոսադրույքով: Մարման վերջնաժամկետը սահմանվել է 2016 թ. մայիսի 19-ը: Այդ նույն օրը կնքվել է նաև երաշխավորության պայմանագիր (թիվ 160405), որով Էդուարդ Մկրտչյանը ստանձնել է պարտավորություն՝ որպես համապարտ երաշխավոր կրելու վարկառուի պարտավորությունների կատարման պատասխանատվությունը:

Հայցվորը ներկայացրել է հաշվարկ, ըստ որի՝ Վիլեն Գաբրիելյանը պայմանագրով սահմանված ժամկետներում չի կատարել մարումները: 2016 թ. մարտի 2-ի դրությամբ պարտքը կազմել է 137,983.90 ՀՀ դրամ:

Դատարանը հաստատել է, որ նախքան հայցադիմումը ներկայացնելը, հայցվորը դիմել է պատասխանողներին՝ պարտքը մարելու պահանջով, սակայն վերջիններս որևէ գործողություն չեն կատարել:

Թեև պատասխանողները պատշաճ կերպով տեղեկացվել են նիստերի մասին, սակայն չեն ներկայացել և չեն ներկայացրել որևէ պատասխան կամ հակափաստարկ:

Դատարանը վերլուծել է, որ գործով առկա են բոլոր անհրաժեշտ իրավական և փաստական հիմքերը՝ հայցն ամբողջությամբ բավարարելու համար։

Այսպիսով, համապարտության կարգով Վիլեն Գաբրիելյանից և Էդուարդ Մկրտչյանից հօգուտ «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել պարտքի գումարը՝ 137,983.90 ՀՀ դրամ, բռնագանձել նաև 4507 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը, կիրառել ՀՀ ՔՕ 411 հոդվածով սահմանված տոկոսները՝ սկսած 02.03.2016 թ. մինչև պարտքի փաստացի մարման օրը։

Այսպիսով, իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2018 թվականից ի վեր խոսում է պարտաճանաչության, իրավունքների ու պարտականությունների մասին, սակայն իր ոչ բոլոր կադրերն են համապատասխանում այդ չափանիշներին:

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև
09:05 ՊՆ-ն ընդդեմ «Զինապահի». քանի զոհված ու անհետ կորած զինվոր է թաքցվել
23:13 Զինծառայող Ա. Հ.-ի ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով. ՊՆ