Ուղիղ եթեր
Իրանից ժամանած քաղաքացին բեռնատարով փորձել է Հայաստան տեղափոխել շուրջ 12 կգ «մեթամֆետամին»
copy image url

Իրանից ժամանած քաղաքացին բեռնատարով փորձել է Հայաստան տեղափոխել շուրջ 12 կգ «մեթամֆետամին»

Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 11:55 08-04-2025
Քաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի վնասակար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

Օրերս «Ագարակ» անցման կետում, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի Ն․Ա․-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան և կցորդը: Արդյունքում, կցորդին ամրացված ջրի տարայում նկատվել են կասկածելի զանգվածներ։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները համատեղ, կցորդին ամրացված ջրի տարայից հայտնաբերել են փայլաթիթեղյա տարաների մեջ լցված և փաթեթավորված ընդհանուր՝ 11․962 գրամ քաշով 15 փաթեթ՝ լցված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով։

Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է ԻԻՀ քաղաքացի Ն․Ա․-ն, ով ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունքի մարզային քննչական վարչություն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակներում ԻԻՀ քաղաքացի Ն․Ա․-ն ձերբակալվել է և քրեական վարույթի նախաքննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության և Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ լայնածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում պետք է փոխանցի Իրանից ժամանող ոմն Է․Ն․-ին։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցները փոխարինվել են նմանատիպ այլ զանգվածներով և մշակվել հատուկ քիմիական նյութով, պարզվել է նաև ԻԻՀ ժամանող անձի ինքնությունը: Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո քաղաքացի Է․Ն․-ի նկատմամբ սահմանվել է հսկողություն։

Վերջինս ժամանել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան և ուղևորվել է Ն․Ա․-ի հետ հանդիպման։ Երևան քաղաքում տեղակայված հյուրանոցներից մեկում, օպերատիվ աշխատակիցների հսկողության ներքո, քաղաքացի Է․Ն-ին են փոխանցվել «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների փոխարինված զանգվածով փաթեթները: Վերջինս, ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցների կողմից` թմրամիջոցի մաքսանենգության և իրացնելու նպատակով ձեռք բերելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտե:

Քրեական վարույթի շրջանակում միջնորդություններ են ներկայացվել դատարան` ԻԻՀ քաղաքացիներ Ն․Ա․-ն և Է․Ն-ն կալանավորելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:02 Պարոն Փաշինյան, մի խնդրանք ունեմ, եկեք, այս ամբիոնից ասեք` ժողովո՛ւրդ, ես հեռանում եմ
17:10 42 չամուսնացած տղա ունեն․ դատարկվող գյուղը՝ Կաճաճկուտ 
08:53 Ուրբաթ օրվանից հետո Երանուհին չի երևում հիվանդանոցում․ Լուսավորիչում հարաբերական անդորր է․ Հրապարակ
22:00 Ոչ մի օր՝ առանց Արցախի. «Գեներալ Ռուդիկ Բակինսկի», կամ ես եմ Ռուդիկը
14:35 Մսով ճաշի մասնագետ, հարցս ձեզ եմ ուղղում. Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին
08:39 Սուս մնացեք, թող 16-ն անցնի․ Վարդան Ղուկասյանը թիմակիցներին հրահանգել է․ Իրավունք
14:09 Սպասում էինք 1 մարդու խոսքին, և այսօր հենց Վարդան Ղուկասյանը հաստատեց․ ԴՕԿ
16:25 Ընդդիմադիր կին պատգամավորներ, հանգիստ կարող եք շրջազգեստով գնալ Գյումրի, ՔՊ-ն կսանձի ձեր քաղաքական իդեալի բոլոր կրքերը
13:10 59 երթուղին այլևս չի սպասարկելու քասախցիներին. բնակիչների պահանջը մերժվել է
14:17 Վարդան Ղուկասյանն ընտրվեց նաև ՔՊ-ի շնորհիվ․ Պետրոս Ղազարյան