Եվրամիությունը պատասխան տուրքեր կսահմանի ԱՄՆ-ի դեմ
copy image url

Եվրամիությունը պատասխան տուրքեր կսահմանի ԱՄՆ-ի դեմ

Արտաքին 2 ամիս առաջ - 22:28 07-04-2025
Միացյալ Նահանգների սահմանած մաքսատուրքերի դեմ Եվրամիությունը հակաքայլերի վերջնական ցանկը կընդունվի ապրիլի 15-ին, նույն օրը ուժի մեջ կմտնի տուրքերի առաջին մասը։

Ինչպես փոխանցում է Deutsche Welle-ն, այս մասին հայտարարել է Առևտրի և տնտեսական անվտանգության հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը։

«Մնացած սակագները կգործեն մայիսի 15-ից։ Միևնույն ժամանակ Եվրամիությունը պատրաստ է նստել Միացյալ Նահանգների հետ փոխադարձ պարտականությունների շուրջ բանակցությունների սեղանի շուրջ, եթե Վաշինգտոնը պատրաստ լինի, բայց ԵՄ-ն անվերջ չի սպասելու»,- ասել է նա։