Ներքին 1 տարի առաջ - 09:54 07-04-2025

«Ուզբեչկա», «Կովկասի Գերուհի» ռեստորանների՝ ոստիկանություն տեղափոխված բարմենների և 1 անչափահասի մոտ հայտնաբերվել է թմրամիջոց և դանակ. shamshyan.com

Ապրիլի 4-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնում՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս Երվանդ Քոչար փողոցի «Սքեյթ պարկ»-ի մոտից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանություն են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Վաչագան Ֆ․-ն, Կոտայքի մարզի բնակիչներ 18-ամյա Արտյոմ Ռ․-ն և 17-ամյա Ա․ Մ․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում Ա․ Մ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ 10 սմ շեղբի երկարության ծալովի դանակ, Արտյոմ Ռ․-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ մոխրացած հետքերով 1.11 գր․ ընդհանուր քաշով կաթոցիչ և մոտ 0.45 գր «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք Վաչագան Ֆ․-ի, Արտյոմ Ռ․-ի և Ա․ Մ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի քննչական բաժին:

Վաչագան Ֆ․-ն աշխատում է «Ուզբեչկա» ռեստորանում՝ որպես բարմեն, իսկ Արտյոմ Ռ․-ն՝ «Կովկասի Գերուհի» ռեստորանում՝ որպես բարմեն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է