Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:00 05-04-2025

Թող դիմանան, մինչև հետ գամ․ Ռադիոյի նախկին տնօրենը՝ Քոլոյանի արգելքների մասին

Այսօր՝ ապրիլի 5-ին, մամուլում տեղեկություններ տարածվեց, թե Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը գրեթե տաբու է դրել Արցախին եւ արցախցիներին վերաբերող թեմաների վրա: Գրաքննում է նման նյութերը, արգելել է ցեղասպանության թեման շոշափել:

Քոլոյանի պաշտոնավարումից հետո Ռադիոյում, ըստ աշխատակիցների, զզվելի, ապազգային, հակահայ մթնոլորտ է ձեւավորվել: Իրենց արգելված է օրվա իշխանության մասին հրապարակային կարծիք հայտնել սոցցանցերի սեփական էջերում, եւ դա աշխատանքային պայմանագրի կետ է դարձել։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց Հանրային Ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչպե՞ս է գնահատում այժմյան տնօրենի վարքագիծը ուղղված իր աշխատողներին, ի՞նչ պետք է անեն Ռադիոյի աշխատակիցները այս արգելքներից խուսափելու համար և ի՞նչ նպատակով է պարոն Քոլոյանը նման արգելքներ դնում իր ենթակաների վրա։

«Պիտի անկեղծ ասեմ, որ Ձեր կողմից նկարագրված երևույթները մեկնաբանելու համար բավարար չափով իրավիճակին չեմ տիրապետում՝ այն իմաստով, որ չգիտեմ մեջբարված տվյալներից, որն է չափազանցված, իսկ որը թերագնահատված: Բայց կարող եմ ասել, որ Ձեր հարցի մեջ առկա երևույթներից առնվազն երկուսը՝ վերաբերմունքն արցախցիների նկատմամբ և խմբագրական քաղաքականության առանձնահատկությունները, եթե իսկապես այնպես է, ինչպես ասում եք, ոչ այդքան աշխարահայցքի տիրույթից են, որքան իրավական կարգավումների: Առաջինը աուտոռասիզմ է, երկրորդը՝ գրաքննություն: Երկուսն էլ մեր երկրում արգելված են:

Ինչ վերաբերում է կադրային հարցերում կամայականություններին, ապա առնվազն մի դեպքով կամայականությունը, կարծես, արդեն դատարանի վճռով էլ է հաստատված:

Շատ հետաքրքիր կլիներ զարգացող այս իրավիճակի շուրջ լսել Հանրային հեռարձակողի խորհրդի մեկնաբանությունը, որվհետև դա իրենց ընտրության հետևանքն է: Հետևանքն է այն բանի, որ գործընթացը, որի շրջանակում ռադիոյում տնօրենի փոփոխություն է տեղի ունեցել, անցել է առանց անկախ մրցութային հանձնաժողովի: Կարծում եմ գիտեք, որ ներկայում դատական կարգով վիճարկում եմ այդ «ընրությունը»՝ օր առաջ աշխատանքի վերադառնալու նպատակադրմամբ: Ի՞նչ անեն ռադիոյի աշխատակիցները: Ձայնս տաք տեղից է գալիս, ուստի խորհուրդներից զերծ կմնամ: Առնվազն՝ դիմանան, մինչև հետ գամ»,- ասաց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից