Ներքին 1 տարի առաջ - 17:55 04-04-2025

Ինքնասպան եղած 40-ամյա հրուշակագործին հենց աղջիկն է կախված հայտնաբերել․ ինչ է պատմում համագյուղացին  

Օրեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Հրազդան քաղաքում: Կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել Հրազդանում հայտնի հրուշակագործ, «Միլի տորթեր» ապրանքանիշի հիմնադիր 40 ամյա Սյուզաննա Պողոսյանը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ մահացողը Ջրառատ գյուղի բնակիչ է եղել։

Oragir.News-ը դեպքի հետ մանրամասներ ճշտելու նպատակով զրուցեց Ջրառատի միջնակարգ դպրոցի տնօրեն, հրուշակագործի համագյուղացի Սաթենիկ Մուրադյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ մահացողի հետ 2 անգամ է շփման առիթ ունեցել։

«Ես իրենից տորթեր պատվիրել եմ, բայց դեպքի հանգամանքերի մասին շատ տարբեր խոսակցություններ են պտտվում գյուղում։ Մեր գյուղի աղջիկ է եղել, երբեք չեմ պատկերացրել, որ կարող է ինքնասպանություն գործել։ Գիտեմ, որ աղջիկը շատ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, դեղերի մեծ չափաբաժին է օգտագործել։ Ասում են, որ հենց աղջիկն է մորը կախված հայտնաբերել»,- պատմեց նա։

Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ հրուշակագործը ապրում էր իր ընտանիքի հետ միասին, ունի երկու զավակ։

Հավելենք, որ մահացածի աղջիկը «Հրազդան» ԲԿ-ից ծանր վիճակում տեղափոխվել է Երևանի «Մուրացան» ԲԿ։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև ՀՀ քննչական կոմիտե, որտեղից մեզ հայտնեցին, որ դեպքի փաստով այս պահին նորություններ չկան։

«Ձերբակալված կամ այլ կարգավիճակով անձ այս պահին չկա։ Կատարվում են քննչական գործողություններ, դեպքի հանգամանքերը պարզելու ուղղությամբ»,-հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Հրազդան քաղաքում: Հրազդանի Անդրանիկի փողոցի բնակարանում կախված են հայտնաբերել 40 ամյա Սյուզաննա Պողոսյանին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը