Խարդախության նոր սխեմա՝ Telegram-ում․ ենթադրյալ «զոհը» տեսանյութ է ստանում հարազատից․ RBK
copy image url

Խարդախության նոր սխեմա՝ Telegram-ում․ ենթադրյալ «զոհը» տեսանյութ է ստանում հարազատից․ RBK

Ներքին 2 շաբաթ առաջ - 10:42 03-04-2025
Telegram-ում տարածվել է նոր խարդախության սխեմա․ հանցագործները արհեստական բանականության միջոցով փոփոխում են օգտատերերի տեսանյութերը և օգտագործում դրանք՝ նրանց հարազատներին խաբելու համար։ Այս մասին գրում է RBK-ն։

Խաբեբաները վերցնում են ձեր իսկ տեսանյութը, փոփոխում այն այնպես, որ թվա, թե դուք խոսում եք, ապա ուղարկում այն ձեր ընկերներին կամ հարազատներին։ Այս կեղծ տեսանյութերի միջոցով նրանք կարող են խնդրել գումար պարտքով տալ կամ համոզել անցնել կասկածելի հղումով։

Եթե զոհը վստահում է հաղորդագրությանը և կատարում պահանջվող գործողությունները, հանցագործները կարող են ստանալ նրա բանկային տվյալները, ձևակերպել վարկեր կամ նույնիսկ վերագրանցել անշարժ գույքը։

Ամենից շատ դիտված