Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն և «Nissan»-ը․ shamshyan.com
copy image url

Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն և «Nissan»-ը․ shamshyan.com

Ներքին 2 շաբաթ առաջ - 10:26 03-04-2025
Երեկ՝ ապրիլի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Հրաչիկ Գ․-ի վարած «Mercedes», Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Նարեկ Ա․-ի վարած «Mitsubishi» և 41-ամյա Միհրան Ա․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ երթևեկությունը ժամանակավորապես դարձել է միակողմանի երթևեկելի։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված