Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:10 02-04-2025

ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը «ՀայաՔվե»-ից կամ պիտի ներողություն խնդրի, կամ ապացուցի զրպարտանքը

Մարտի 28-ին Գյումրիում ՔՊ-ի ավարտական հանրահավաքին քաղաքացիներից շատերին այդտեղ բերել էին կոլեկտիվներով քաղաքի մի շարք պետական հաստատություններից։ Մենք չենք կարող միարժեք պնդել, որ իրենց նկատմամբ հարկադրանք է եղել, որովհետև որևէ մեկը տեսախցիկի առաջ դա չի խոստովանել, բայց մյուս կողմից դատելով նրանից, որ մարդիկ այդ հանրահավաքից արագ հեռանում էին, մենք կարծում ենք, որ առնվազն կարելի է այդպիսի ենթադրություն անել, և այդ ենթադրությունը պետք է ստուգվի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով, և քվեարկությանը նախորդող լռության օրը, և քվեարկության օրը ՔՊ պաշտոնական էջը ֆեյսբուքում շարունակում էր քարոզչություն անել սեփական թեկնածուի օգտին։

«ՔՊ-ի մի շարք քարոզիչներ, ինչպիսիք են Վիգեն Ծատրյանը, Հայկ Թորոյանը, Media News և civic.am կայքերը, իդենտիկ բովանդակությամբ հակաքարոզչություն էին իրականացնում մասնավորապես Գյումրիում ՔՊ-ի մրցակիցների նկատմամբ, որը ևս արգելված է լռության և քվեարկության օրը։ Հատուկ ցանկանում եմ նշել, որ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ընտրության օրը զրպարտչական հայտարարություններ է արել իր պաշտոնական էջում «Հայաքվե» դիտորդական առաքելության հասցեին՝ կոչելով այն կեղծ դիտորդական առաքելություն, որևէ կերպ դա չի հիմնավորելով․․․ Պարոն Ալեքսանյանը կամ պետք է ներողություն խնդրի զրպարտության համար, հաշվի առնելով մասնավորապես իր հանրային կարգավիճակը, կամ պետք է փաստեր ներկայացնի, որ մենք որպես դիտորդական առաքելություն կեղծ էինք և հանդես էինք գալիս թեկնածուներից ինչ-որ մեկի օգտին»,- ասաց Չալաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան