Ներքին 1 տարի առաջ - 11:01 01-04-2025

Նոր Հաճնի կամուրջը կրկին գտնվում է անմխիթար վիճակում․ քաղաքացին ահազանգում է. shamshyan.com

Մարտի 28-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնաքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Գևորգ Հ․-ն և հայտնել, որ Նոր Հաճնի կամուրջը որակական չափանիշներին անհամապատասխան ձևով վերանորոգվելուց հետո մի կերպ շահագործվում է և արդեն սկսվել է կրկին քանդվել, մասնավորապես կամուրջի շարժվող և անշարժ մասերը միացնող երկաթյա կտորները նորից ընկել են անձրևաջրերի, փոսերի մեջ և կրկին վարորդները սահմանված արագությունից էականորեն ցածր արագությամբ հաղթահարում են խոչընդոտը, ոմանք չեն կարողանում նույնիսկ հաղթահարել և ավտոմեքենաներին վնաս է պատճառվում, ինչը առերևույթ պարունակում է հատկանիշներ, որ անորակ աշխատանք է կատարվել և ընդունում-հանձնումը իրականացվել է էական չարաշահումներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ Գևորգ Հ․-ի դիմումի Պարեկային ծառայությունը ունենալով վերակարգեր, դրսևորել են անգործություն և ունենալով ուղղակի պարտավորություն ճանապարհային երթևեկության անվտանգության պահպանման վերաբերյալ, վերացնել խոչընդոտ հանդիսացող երևույթները, որևէ գործողություններ չի կատարում, ինչի հետևանքով կամրջի վրա վթարները կարող են ավելանալ:

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին:

Գևորգ Հ․-ն «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրենն է և Նոր Հաճնի «Ընդդիմադիր համայնքապետարան» հասարակական կազմակերպության նախագահը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև