Արտաքին 1 տարի առաջ - 20:17 31-03-2025

Իմամօղլուի ձերբակալությունն ամենամեծ հարվածներից մեկն է Թուրքիայի ժողովրդավարության դեմ. ԵԽ

Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորն անդրադարձել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (CHP-ԺՀԿ) անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալմանը և կալանավորմանը։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Ամորը Իմամօղլուի ձերբակալությունը որակել է որպես ամենամեծ հարվածներից մեկը Թուրքիայի ժողովրդավարության դեմ և նշել, որ դա ամենամեծ վտանգներից մեկն է Թուրքիայի համար Եվրոպայում ապագա ունենալու համար։

Ըստ նրա՝ իսկապես անհավանական է, որ և՛ կոռուպցիայի, և՛ ահաբեկչության մեղադրանքները համատեղ ներկայացվել են նույն օրը։ Մեկը կարող է առաջադրվել երկու ամիս առաջ, մյուսը՝ ավելի ուշ, բայց այն փաստը, որ միևնույն օրն են բոլորը ներկայացվել, ակնհայտորեն բացահայտում է մեղադրանքի արհեստական ​​բնույթը։

Անդրադառնալով Իմամօղլուի ձերբակալումից և կալանավորումից հետո երկրում սկսված ցույցերին՝ նա նշել է, որ աջակցում է Ստամբուլի բնակիչների բողոքի ցույցերին՝ «պաշտպանելու ժողովրդավարությունը և քաղաքացիական իրավունքները»։

Ամորին նաև հարցրել են, թե ինչ տեսակետ ունի բողոքի ցույցերի մասին, որը չի սահմանափակվում միայն Ստամբուլով, այլ տարածվում է ամբողջ Թուրքիայում։ Նա մասնավորապես նշել է. «Ստամբուլի և շատ այլ քաղաքների քաղաքացիները դուրս են գալիս փողոց՝ պաշտպանելու իրենց իրավունքները և իրենց ժողովրդավարությունը: Նրանք քվեարկել են և ցանկանում են, որ մարդիկ, ովքեր կկառավարեն իրենց, լինեն այն մարդիկ, ում օգտին քվեարկել են։

Ամենից շատ դիտված

10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
21:54 Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ ԶՈւ ծառայող օտարերկրացիների արտաքսումն արգելելու մասին
18:30 Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
22:35 Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
13:23 Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը. ՔԿ
21:07 Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը. Արփինե Հովհաննիսյան
23:09 Մինչև 1 մլն դրամ անվանի մարզիկներին՝ Տիգրան Ավինյանից
12:40 Շիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորում․ մայր ու որդի հոսպիտալացվել են
10:54 Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ