Ներքին Խոսք 1 տարի առաջ - 14:30 31-03-2025

Գյումրիում ընդդիմադիրները կպայմանավորվեն, բայց ՔՊ-ն կարող է իր «գաղտնի զենք»-ն օգտագործել․ քաղաքագետ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Գյումրիի ընտրությունների արդյունքներն ընդհանուր առմամբ ինձ համար սպասելի էին, ես բազմիցս կանխատեսումներ էի արել, որ իշխանության ներկայացուցիչը հարաբերական մեծամասնություն կստանա, բայց քանի որ ընտրարշավին մասնակցող բոլոր ուժերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը միանալը բացառել էին, ես կանխատեսել էի, որ հանրագումարով ընդդիմադիրներն ավելի շատ ձայներ և մանդատներ կստանան»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ գնահատելով նախօրեին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։

Նախօրեին ՏԻՄ արտահերթ ընտրություններ էին Փարաքարում և Գյումրիում։ Փարաքարում «Միասնություն» դաշինքի թեկնածուն ջախջախիչ պարտության է մատնել ՔՊ-ին, իսկ Գյումրիում կառավարող կուսակցությունը թեպետ առաջատարն է, սակայն ձայների ու մանդատների թվով զիջում է հավաքական ընդդիմությանը, և ավագանի անցած ընդդիմադիր 4 ուժերն այժմ միավորվելու դեպքում կարող են ստանձնել Գյումրու կառավարման ղեկը։

Անդրադառնալով Փարաքարում կայացած ընտրություններին՝ Վարդանյանն ասաց, որ իր համար անակնկալ էր իշխանության ներկայացուցչի պարտությունը և «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցչի հաղթանակը․ «Փարաքարի մասով ես նման կանխատեսում չունեի, կարծում էի՝ այնտեղ ՔՊ-ն և Դավիթ Մինասյանը միասին տեղական իշխանություն կձևավորեին»։

Քաղաքագետը կարծում է, որ Գյումրիում ընդդիմադիր 4 ուժերը կպայմանավորվեն և իշխանություն կձևավորեն։ Նա միևնույն ժամանակ շեշտում է՝ կա նաև որոշակի փոքր հավանականություն, որ իշխանությունը նորից գործի կդնի իր «գաղտնի զենք»-ը, ինչպես դա արեց Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ։ «Չի բացառվում, որ ինչ-ինչ ճանապարհներով, որոշակի մարդկանց հետ աշխատելով ավագանու որոշ անդամների իրենց կողմը կներքաշեն և կբեկեն ընտրության ընթացքն իրենց օգտին, բայց ընդհանուր առմամբ նկատելի է, որ այդ 4 քաղաքական ուժերն ուզում են միավորվել՝ ընդդեմ ՔՊ-ի»,- կարծում է նա։

Oragir.News-ի հարցին՝ եթե Գյումրիում ընդդիմադիր իշխանություն ձևավորվի, դա հաջորդ տարի կայանալիք համապետական ընտրությունների վրա ի՞նչ ազդեցություն կունենա՝ Արմեն Վարդանյանը պատասխանեց, որ հանրապետության 2-րդ խոշոր քաղաքում իշխանությունը կորցնելը ՔՊ-ի համար շատ ծանր հարված կլինի։ Նա շեշտում է՝ դա այդքան էլ ցանկալի չի լինի իշխանության համար, մանավանդ այն դեպքում, երբ իրադարձությունները ցույց են տալիս, որ իշխանության ընտրազանգվածը մնացել են այն մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ կապված են իշխանության հետ․

«Խոսքը վարչական ռեսուրսի կիրառման մասին է, այդ մարդիկ չեն ուզում իշխանությունը փոխվի, որպեսզի իրենց պաշտոնն ու աշխատանքը չկորցնեն։ Եթե վարչական ռեսուրսն այլևս Գյումրի քաղաքում չաշխատի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, ապա իրենք Ազգային ժողովի հաջորդ ընտրություններում շատ լուրջ խնդիրներ են ունենալու, ինչը ցանկալի չէ իրենց համար։ Գյումրին երկրորդ քաղաքը լինելով՝ բավականին կարևոր է նաև այն առումով, որ այնտեղի բնակչությունն ավանդաբար համապետական ընտրությունների ժամանակ ընդդիմադիր կեցվածք է դրսևորում»։

Արմեն Վարդանյանի գնահատմամբ՝ Գյումրիում ՔՊ–ի ստացած ձայների վրա վարչական ռեսուրսի կիրառումը շատ մեծ ազդեցություն է ունեցել։ Նրա խոսքով՝ բացի վարչական ռեսուրսի կիրառումից, կարևոր էր նաև Սարիկ Մինասյանի անձը, և եթե թեկնածուն հենց նա չլիներ, ապա ՔՊ–ն անգամ 25% ձայն չէր ստանա։ «Նա իր անձնական կապերով, իր անձնական հեղինակության շնորհիվ բավականին մեծ տոկոս ձայներ է բերել իշխանությանը։ Այս առումով իշխանության ընտրությունը բավականին ճիշտ է եղել։ Ես վստահ եմ՝ եթե ՔՊ-ի թեկնածուն Սարիկ Մինասյանը չլիներ, այլ լիներ Կարեն Սարուխանյանը կամ Վահագն Մկրտչյանը, ապա իրենց համար ընտրությունների արդյունքները շատ ավելի տխուր էին լինելու։ Սարիկ Մինասյանն իր անձով բավականին մեծ ընտրազանգված է կարողացել կոնսոլիդացնել։ Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսին, ապա այն բավականին մեծ ուժ է այս իշխանության համար․ և՛ Գյումրիի քաղաքապետարանի աշխատողները, և՛ Շիրակի մարզպետարանի աշխատողները, ինչպես նաև որոշ այլ պետական հաստատությունների աշխատողներ մեծամասամբ ընտրել են Սարիկ Մինասյանի օգտին»,- շեշտում է նա։

Քաղաքագետը հավելեց՝ պատահական չէր, որ ՔՊ-ն ամեն ինչ արեց, որ քաղաքապետի ԺՊ-ն՝ ժամանակավոր պաշտոնակատարը լինի հենց Սարիկ Մինասյանը, որպեսզի նա կարողա վարչական ռեսուրսն ուղղորդել դեպի իրենց։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»