Մեր հույսը չպետք է կտրենք․ վերադարձ դեպի Արցախ լինելու է․ արցախցի

Ներքին 3 ամիս առաջ - 18:25 29-03-2025
Ես կարծում եմ, որ այստեղ չպետք է հավաքվեն միայն արցախցիները, այլև ամբողջ հայ ազգի այն ամուր կորիզը։ Ես 13 տարի ծառայել եմ զինված ուժերում, պահեստազորի փոխգնդապետ եմ, վերջին պաշտոնս եղել է Մարտունու շրջանի զինկոմիսար, և այն կարծիքին եմ, որ պետք է ամեն ձևով համախմբվենք, միավորվենք ու հույսներս չկտրենք, և լիահուս լինենք, որ վերադարձ դեպի Արցախ լինելու է»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազատության հրապարակում Արցախահայերի իրավունքների պաշտպանության նպատակով կազմակերպված ակցիայի մասնակիցներից մեկը։

Հիշեցնենք՝ այսօր՝ մարտի 29-ին, Ազատության հրապարակում մեկնարկել է արցախցիների բողոքի ցույցը՝ ի պաշտպանություն իրենց իրավունքների և ակնկալիքով, որ Հայաստանի կառավարությունը ուշադրություն կդարձնի իրենց պահանջին։


Ամենից շատ դիտված