Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:00 29-03-2025

Ճամբարակում «Opel Zafira»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել․ shamshyan.com

Երեկ՝ մարտի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով վարորդին օպերատիվորեն ժամանած «Ճամբարակ» առողջության կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ով հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ ինքը չի տուժել։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։

Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
18:40 Արամ Մելիքյանի դուստրը՝ Ստելլան, ցույց է տվել սիրելիից ստացած շքեղ ծաղկեփունջը. ով է նա
19:22 Անահիտ Մանասյանը այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ, առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
18:29 Փաշինյանը հայտնել է, թե ովքեր են ԱԺ 12 հանձնաժողովի նախագահի թեկնածուները