Ներքին 1 տարի առաջ - 11:37 29-03-2025

Բաքուն փչում ծավալապաշտական նկրտումների փուչիկը․ Տաթևիկ Հայրապետյան

Տաթևիկ Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ադրբեջանի Ազգային Ժողովի փոխխոսնակը, պատասխանելով Փաշինյանի՝ մի քանի օր առաջ ԱԺ-ում ԼՂ շարժման մասին հնչեցրած մտքերին, ասել է․ «Անտրամաբանական է զուգահեռներ տանել արևմտյան ադրբեջանցիների և Ղարաբաղում ապրած հայերի միջև։ Ադրբեջանցիները հազարավոր տարիներ ապրել են Արևմտյան Ադրբեջանում, իրենց պատմական հայրենիքում։ Երեք հարյուր հազար ադրբեջանցիներին բռնի տեղահանել են իրենց պապենական տներից, իսկ հայերը կամավոր են գնացել Ղարաբաղից․․․․։ Ուստի դրանք համեմատելը ճիշտ չէ․․․»։

Որքան ակտիվ է ՀՀ իշխանությունը հրաժարվում մեր՝ կենսական ու միջազգայնորեն ամրագրված իրավունքներից, այնքան ակտիվ է Բաքուն փչում իր ծավալապաշտական նկրտումների փուչիկը։

Հիշեցնեմ, որ օրեր առաջ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասել էր․ «Առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել, որ ես կարծում եմ՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք: Սակայն ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» շարժում, և այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու և այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին»։

Փաշինյանը կարող է համոզված լինել՝ Ադրբեջանում կա քաղաքական որոշում, ջայլամի պես գլուխը ավազի մեջ մտցնելով ու ԼՂ հարցը ոտից գլուխ խեղաթյուրելով նա այդ քաղաքական որոշումը ՉԻ կասեցնելու, ճիշտ հակառակը՝ ավելի ագրեսիվ ու վտանգավոր է դարձնելու»։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում