Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:55 28-03-2025

Չեմ բացառում, որ Ադրբեջանը պահանջել է արտահանձնել արցախյան պատերազմների մասնակիցներին. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին։

«Վերջին հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանի պահվածքը դրա ամենավառ ապացույցն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։

Խաչատրյանը չի բացառում, որ Ադրբեջանը պահանջել է արտահանձնել արցախյան պատերազմների մասնակիցներին։

«Չեմ բացառում, որ որոշակի ժամկետ էլ դրված լինի»,- նշեց նա։

Ընդդիմադիր պատգամավորը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալն ուղղակիորեն կախված է Ալիևի ու Էրդողանի բարեհաճ վերաբերմունքից։

Ձեզ գուցե հետաքրքրի