Խոսք Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 13:18 07-04-2022

Կոմանդոսը որ տեսավ, ասաց՝ էլի դո՞ւ, ես չէի էլ կասկածում, որ կգաս. արցախյան պատերազմների մասնակից

Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Oragir.news-ը զրուցել է գնդապետ, արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասնակից, բուժքույր Աիդա Սերոբյանի հետ։
Աիդա Սերոբյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ ուժային կառույցում աշխատելու և միաժամանակ խնամված, կանացի մնալու համատեղելիությանը. «Պատերազմի ժամանակ անգամ գրպանում ունեի հայելի, փոքր սանր և կարմիր շրթներկ։ Ինչ ընկել է ձեռքներս, դա էլ կերել ենք, դա էլ հագել ենք ու այդպես հաղթել»։

Սերոբյանը պատմում է, որ արցախյան առաջին պատերազմի սկսվելու լուրը իմանալուն պես միանգամից թողել է երկու անչափահաս երեխաներին և գնացել կռիվ։ «Երեխաներս փոքր էին, երբ գնացի։ Մորս խաբեցի, ասացի՝ գնում եմ երկու ամսով Ջերմուկում հանգստանալու, բայց գնացի պատերազմ ու վերադարձա չորս տարի անց»։

Գնդապետը մեզ հետ զրույցում պատմեց պատերազմի դժվարությունների, վիրավորներին բուժելու, իր՝ չորս անգամ վիրավորում ստանալու, Մոնթեի հետ Աղդամը հետ գրավելու մասին։

«Ես միայն ապրիլյանի ժամանակ չկարողացա գնալ, հիվանդանոցում էի։ Բայց արցախյան երկրորդին գնացի, իմ բաժին պարտքը կատարեցի՝ եկա։ Կոմանդոսը երբ տեսավ, ասաց՝ էլի դո՞ւ, ես չէի էլ կասկածում, որ կգաս»։

Սերոբյանը խոսեց նաև այն մասին, թե ինչպես է կարողանում համատեղել ընտանիքը և աշխատանքը։

Քնարիկ Պետրոսյան


Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում