Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:40 24-12-2024

Պոստերից փախած Սամվել Բաբայանն ասում է, որ Կոմանդոսը փախել է․ Կոմանդոսի զինվոր

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն իր տված հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, թե Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը փախել էր Ջերմուկ։

«Կոմանդոսը 1992-ի օգոստոսի 4-ին թողում ա պատասխանատվությունն իմ վրա, ես իր տեղակալն եմ էղել։ Ինձ ասում ա՝ երեք օրով գնում եմ Ստեփանակերտ: Չորրորդ օրն իմացանք, որ իբր հիվանդացել է, Ջերմուկում պառկած է։ Հետո էդ մարդուն հերոսին տվեցին»,- ասել է Բաբայանը։

Արսեն Ավետիսյանը, ով պնդում է, որ Կոմանդոսն իր հրամանատարն է եղել, Բաբայանի այս հայտարարությունը համարում է խայտառակություն։

«Սուտի գեներալ, պոստերից փախած, թուրքի ագենտ Սամվել Բաբայանն ասում է, որ Կոմանդոսը փախել է։ Դա Ալիևի պատվերն է ու ոչ միայն Ալիևի, այլ նաև Նիկոլի»,- ասաց նա։

Արսեն Ավետիսյանի խոսքով՝ երբ Կոմանդոսը դեռ ողջ էր, Սամվել Բաբայանը չէր համարձակվի նման հայտարարություններ անել։

Ըստ նրա՝ կասկածելի է, թե ինչպես շատերին Արցախից Հայաստան գալուց ադրբեջանցիները բռնեցին, իսկ իրեն ոչ։

«Ոնց ա ստացվում, որ սաղին բռնեցին, իսկ իրան չէ։ Կարող ա ինքը սաղից ավելի քիչ հայտնի՞ էր, թե՞ իրան ոչ մեկ չգիտեր։ Ո՞նց կարողացավ Ղարաբաղից գար»,- նշեց նա, հավելելով, որ պետք է ձերբակալեն Սամվել Բաբայանին նման բան ասելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում