Ներքին 1 տարի առաջ - 16:23 19-03-2025

3 երեխայի հայր էր, պոստերից նոր էր վերադարձել. նոր մանրամասններ՝ Արմավիրի ողբերգական վթարից

«3 երեխայի հայր էր, ծնողները մահացած են։ Արհեստավոր մարդ էր։ Ինչով կարողանում՝ օգնում էր համագյուղացիներին։ 25-օրյա հավաքների էր մասնակցել, պոստերից նոր էր վերադարձել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ողբերգական ավտովթարի զոհ դարձած, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի 34-ամյա բնակիչ Վազգեն Կ․-ի համագյուղացիներից մեկը։

Նրա խոսքով՝ սոցիալապես շատ անապահով ընտանիք էին։ Մահացած Վահզգեն Կ.-ն հիմնականում շինարարության գործերով էր զբաղվում և հողագործությամբ:

«2 երեխաները մանկահասակ են, իր հետ վթարի ժամանակ մեծ տղան է եղել։ Ինչքանով տեղյակ ենք՝ արդեն վիճակը կայուն է, բայց դեռ կշարունակի մնալ հիվանդանոցում»,- ասաց Վազգեն Կ.-ի համագյուղացին։

Թե ինչպես է դեպքը տեղի ունեցել՝ Oragir.News-ի զրուցակիցը տեղյակ չէր։

Հիշեցնենք, որ մարտի 19-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Վազգեն Կ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Աղավնատուն վարչական բնակավայրի տարածքում, դեռևս անհայտհանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառի մոտ:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում