Դատարանն ազատ է արձակել Մարտուն Գրիգորյանի դաշինքի շտաբի անդամին
Հակակոռուպցիոն դատարանը հենց այս պահին մերժեց Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի շտաբի անդամ Սուրեն Գասպարյանի նկատմամբ վարչական հսկողություն կիրառելու քննչական մարմնի միջնորդությունը: Այս մասին իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:
«Դատարանում դաշինքի անդամին պաշտպանում էր «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ Հարությունյանը: