Ներքին 1 տարի առաջ - 10:08 27-03-2025

Իրանցի տղամարդը հայտնել է, որ Երևանի Փարիզ հյուրանոցում իր ճամպրուկից գումար են գողացել. նա կասկածում է հավաքարարին. shamshyan.com

Մարտի 23-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ամիրյան փողոցի «Փարիզ» հյուրանոցում գողության դեպք է տեղի ունեցել։

Օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 43-ամյա Մոհամմադսադեղ Մոհամմադռեզայի Քեշավարզը հայտնել է, որ մարտի 22-ին ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում «Փարիզ» հյուրանոցի թիվ 806 սենյակում գտնվող իր ճամպրուկից գաղտնի հափշտակել են գումար, ինչի մեջ ինքը կասկածում է հավաքարարին։

Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել, որ հավաքարարը հանդիսանում է Երևանի բնակիչ 64-ամյա Փ-ը Հ․-ն, ով նշված հյուրանոցից անձնական ունեցվածքի գողություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը