ԻՐԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ ՄԻՋՈԻԿԱՅԻՆ ՖԻԶԻԿՈՍԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ
copy image url

ԻՐԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ ՄԻՋՈԻԿԱՅԻՆ ՖԻԶԻԿՈՍԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Արտաքին 4 տարի առաջ - 14:50 09-02-2021

Իրանի զինված ուժերի աշխատակցին կասկածում են միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությանը մասնակցելու մեջ: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարության ղեկավար Մահմուդ Ալավին IRIB TV2 հեռուստաալիքի եթերում, հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Նախարարն ընդգծել է, որ հետախուզությունը տեղյակ է եղել ֆիզիկոսի վրա նախապատրաստվող մահափորձի և այն մասին, թե որտեղ է դա տեղի ունենալու, սակայն ժամանակը հայտնի չի եղել: Սպանությունից 5 օր առաջ այդ մասին գերատեսչությունը տեղեկացրել է համապատասխան մարմիններին: «Մարդը, որը զբաղվել է մահափորձի առաջին նախապատրաստական գործողություններով, զինված ուժերի անդամ էր»,- հայտարարել է նա:

Նոյեմբերի 27-ին հայտնի է դարձել, որ Ֆահրիզադեն Թեհրանի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել: Նախ տեղում մահապարտն իրեն պայթեցրել, այնուհետև գնդակոծել են գիտնականի մեքենան: Հարձակման արդյունքում մի քանի մարդ է զոհվել: Իրանի նախագահ Հասան Ռոհանին կատարվածի մեջ մեղադրել է Իսրայելին: ԱՄՆ հետախուզության ծառայության աշխատակիցները միջուկային ֆիզիկոսի սպանությունը կապել են Թեհրանի հետ հարաբերությունները վերականգնելու Ջո Բայդենի ծրագրերի հետ: