Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:44 26-03-2025

87 տարեկան մարդ եմ, երազանքս Արցախում` ծնողներիս մոտ թաղվելն է. արցախցի

87-ամյա Բենիկ Չալյանը նախքան զրույցը սկսելն ասում է. «Որտեղ տուն դրեցինք, եկան խլեցին... Բաքվից փախանք, եկանք Շուշի, հետո 2020-ից հետո Ստեփանակերտում էինք ապրում։ Արցախում ես լավ եմ ապրել, իմ երեխեքին շատ լավ եմ պահել, բայց այսօր զավակներս ցրվել են, թոռներիս ու ծոռներիս ամիսներով չեմ տեսնում»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է արցախցի տղամարդը։

Տարեց տղամարդն ասում է, որ Արցախից դուրս գալուց հետո էլ երազանքներ չունի։

«87 տարեկան մարդ եմ, երազանքս Արցախում` ծնողներիս մոտ թաղվելն է»,- ասում է նա:

4 հոգով են ապրում, տունը, որտեղ վարձով են ապրում, խոնավ է, պայմաններ չունեն։ Ընտանիքի միակ եկամուտը տարեց ամուսինների թոշակն է։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
17:47 Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Թրամփ