Ներքին 1 տարի առաջ - 16:30 26-03-2025

Փարաքարի համայնքապետի թեկնածուների ունեցվածքը․ ով է ամենահարուստը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Մարտի 30-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կկայանան նաև Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում։

Փարաքարում համայնքային իշխանություն ձևավորելու համար պայքարում է 4 ուժ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Կայունություն» կուսակցությունները և «Ապրելու երկիր» ու «Հաղթանակ» կուսակցություններից ձևավորված «Միասնություն» դաշինքը։

Oragir.News-ը ստորև ներկայացնում է, թե ինչ ունեցվածք են հայտարարագրել Փարաքարի համայնքապետի 4 թեկնածուները․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Լյուդվիգ Գյուլնազարյանն է, ով նոյեմբերին հրաժարական էր ներկայացրել, իսկ հունվարին կայացած փրայմերիզի արդյունքում կրկին դարձավ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։

Որպես անշարժ գույք՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը հայտարարագրել է Փարաքարում գտնվող 2 առանձնատուն, որոնցից մեկը միանձնյա, մյուսը՝ համատեղ սեփականությամբ, ինչպես նաև տնամերձ հողակտոր՝ միանձնյա սեփականությամբ։

Վերջինս շարժական, ինչպես նաև թանկարժեք գույք չի հայտարարագրել։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազել են 1 մլն 200 հազար դրամ։

Նրա եկամուտները կազմել են 6 մլն 113․510 դրամ, որը Փարաքարի համայնքապետարանից ստացած աշխատավարձն է։

«Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածուն Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանն է։

Որպես անշարժ գույք՝ նա հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ երկու հողամաս՝ Փարաքարում։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2006 թվականի արտադրության Mercedes E 350 մակնիշի ավտոմեքենա։

Վերջինս շարժական, թանկարժեք գույք, դրամական միջոցներ, ինչպես նաև եկամուտներ չի հայտարարագրել։

«Կայունություն» կուսակցության թեկնածուն համայնքապետի նախկին տեղակալ Գոռ Սարիբեկյանն է։

Որպես անշարժ գույք՝ Գոռ Սարիբեկյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ մի հողամաս, ինչպես նաև հողին ամրակայված 2 անշարժ գույք, որից մեկը միանձնյա, մյուսը՝ համատեղ սեփականությամբ՝ Փարաքարում։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 1998 թվականի արտադրության Jeep Grand Cherokee մակնիշի ավտոմեքենա՝ միանձնյա սեփականությամբ։

Վերջինս հայտարարագրել է նաև թանկարժեք քարեր, որոնց արժեքը գնահատված չէ։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազել են 2 մլն 800 հազար դրամ։

Սարիբեկյանի եկամուտը կազմել է 4 մլն 670․698 դրամ և 3500 դոլար, որից առաջինը Փարաքարի համայնքապետարանից ստացած աշխատավարձն է, երկրորդը՝ Լիլյա Սարիբեկյանից ստացած այլ եկամուտը։

«Միասնություն» դաշինքի թեկնածուն «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վոլոդյա Գրիգորյանն է։

Վերջինս հայտարարագրել է 10 միավոր անշարժ գույք․ Մերձավան համայնքում գտնվող 6 հողամաս, որոնցից 5-ը միանձնյա, 1-ը՝ համատեղ սեփականությամբ, միանձնյա սեփականությամբ 3 հողամաս՝ Երևանում, որոնցից 2-ը Հաղթանակ թաղամասում, 1-ը՝ Նոր Նորքում, ինչպես նաև միանձնյա սեփականությամբ անավարտ կիսակառույց շինություն՝ կրկին Երևանի հաղթանակ թաղամասում։

Շարժական գույք և եկամուտներ Վոլոդյան Գրիգորյանը չի հայտարարագրել։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազել են 40 մլն դրամ։

Դատելով Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայտարարագրերից՝ Փարաքարի համայնքապետի թեկնածուներից ամենահարուստը հենց Վոլոդյա Գրիգորյանն է։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը