Ներքին Միտք 1 տարի առաջ - 14:55 25-03-2025

Ալենի հերթական սուտը․ Ռուբեն Մելիքյանն ապացույցներ է ներկայացրել

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար ապացույցներ է հրապարակել, որով պնդել է՝ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է։

«Ալենի հերթական սուտը
Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը շռայլորեն վայելող անձը լրագրողների հետ զրույցում, ի թիվս բազմաթիվ այլ ստերի, քիչ առաջ հայտարարեց, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ չէ, քանի որ իբր չկա դա մատնանշող որեւէ միջազգային զեկույց։

Այդ կեղծիքը հերքելու համար տեղադրում եմ երկու խոշորագույն (եվրոպական եւ համաշխարհային) քաղաքական ընտանիքների հատուկ բանաձեւերը, որոնցով Արմեն Աշոտյանը հստակորեն ճանաչվել է որպես քաղաքական բանտարկյալ։

1. Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը (EPP) 2023 թվականի նոյեմբերի 14-ին ընդունված «Աջակցելով Եվրոպայի քաղաքական բանտարկյալներին աճող ավտորիտարիզմի ժամանակ» հրատապ բանաձեւում Հայաստանից ընդգրկել է հենց Արմեն Աշոտյանի դեպքը՝ որպես քաղաքական հետապնդում (կցվում է):

2. Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալը (IDC-CDI) 2024 թվականի ապրիլի 9-ին առանձին բանաձեւով է անդրադարձել Հայաստանում քաղաքական հետապնդումներին՝ ընգծելով հենց Արմեն Աշոտյանի դեպքը (կցվում է):

Զոռբայությամբ, լաչառությամբ, ստերով եւ ճտպտան բառակույտով այլեւս անհնար է կոծկել Հայաստանի բազում խնդիրները, այդ թվում՝ քաղաքական հետապնդումների աղաղակող փաստերը»,- գրել է Մելիքյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից