Մամուլ 1 տարի առաջ - 08:45 25-03-2025

Ինչպիսի թափանցիկ ակնարկ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանական կառավարության անդամներից մեկը ֆեյսբուքյան գրառում է արել և մասնավորաբար ասել հետևյալը.

«Շատ կարևոր է, որ ժողովուրդը իր իշխանությունը ընտրություններով տա մարդկանց, կուսակցությունների, որոնցից ցանկացած պահի կարող է հետ վերցնել իր իշխանությունը»:

Ճիշտ է ասում, նրա հետ միանգամայն համամիտ ենք: Բայց ստացվում է, որ սույն նախարարը ակամա ասել է, որ սխալ է արել ժողովուրդը՝ ընտրելով ՔՊ-ին, և որ այլևս նման սխալ չանի: Չէ՞ որ հենց ՔՊ-ն է հնարավոր ու անհնար մեթոդներով սոսնձված մնացել աթոռներին, չնայած երկիրն ու բանակը խայտառակ պարտության են տարել, չնայած Արցախն են ուրացել ու հանձնել, չնայած երկիրն ու ժողովրդին տարան ու տանում են ծանրագույն աղետների ու փորձությունների...

Ավելին, նույնիսկ ՏԻՄ ընտրություններում, երբ ՔՊ-ն ու իր թեկնածուները մերժվում են ու պարտվում, Փաշինյանի իշխանությունը ռեպրեսիվ միջոցներով, տարբեր մանիպուլ յացիաներով ամեն ինչ անում է այդ «սխալն ուղղելու» համար: Դա այնքան հաճախակի է դրսևորվել, որ նույնիսկ հատ-հատ նորից հիշեցնել չարժե:
Մի խոսքով, ՔՊ-ն, նույնն է, թե՝ Փաշինյանը, ամեն կերպ ու ամեն գնով կառչած է իշխանությանը, այն կարգի է կառչած, որ ոչ մի դեպքում, ոչ մի ընտրության պարագայում, եթե անգամ 0 ձայն ստանա, չի պատրաստվում հեռանալ:

Այնպես որ, կարկառուն քպականը շատ թափանցիկ հասկացրել է մեր ընտրողներին, թե ինչու չի կարելի ընտրել ՔՊ-ին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում