Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:23 24-03-2025

Տարեցների պատիժը․ Մաշտոցի պողոտայի գետնանցումում աստիճանները բազրիք չունեն

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Մաշտոցի պողոտայի հարակից գետնանցումում աստիճանների բազրիքներ առկա չեն։

Բազրիքների բացակայությունը անհարմարություններ է պատճառում հատկապես մեծահասակներին։

Մեր տեսախցիկը նաև հասցրել է ֆիքսել այն, որ մեծահասակները ստիպված են լինում պատերից բռնվելով իջնել կամ բարձրանալ։

Նշենք, որ այս գետնանցումը գտնվում է Մաշտոցի պողոտայի սկզբնամասում, դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի տանող հետիոտնի ճանապարհին։ Մարդիկ հատկապես կիրակի օրերին շատ են անցնում այստեղով։

Նշենք նաև, որ գետնանցումը Երևանի քաղաքապետարանից մեկ կանգառ հեռավորության վրա է։ Եվ քաղաքապետարան գնացող քաղաքացիները ևս հաճախ են անցնում այստեղով։ Աստիճանները պատշաճ հարմարեցված չեն նաև անվասայլակով մարդկանց համար։ Պատերն էլ պատված են տգեղ ու անմակարդակ գրաֆիտիներով։ Եվ եթե քաղաքապետարանի պաշտոնյաները ոչ միայն անվրդով վայելեն հարկատուների միջոցներն, այլև երբեմն իրենց աշատասենյակներից դուրս գան, հետաքրքրվեն քաղաքացիների խնդիրներով, ապա հույս կա, որ Մաշտոցի պողոտայի այս գետնանցումը ինչ-որ մի օր Երևանի կենտրոնին արժանի տեսք կունենա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում