Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:47 23-03-2025

Ֆիրդուսիի «կղզյակն» ու նրա վրայի վերջին տունը

Հանրապետության նրբանցքում, որը շատերին հայտնի է որպես Ֆիրդուսի թաղամաս, մի առանձնատուն բառացիորեն կղզիացած է: Շինությունը շրջափակված է չորս կողմից, և դրա տակ առաջացել է խոր անդունդ, ստեղծելով տպավորություն, թե տունը «կղզու» վրա է գտնվում։

Տեսարանը միաժամանակ և՛ հետաքրքրաշարժ է, և՛ ցավալի: Տան շրջակա ողջ տարածքը քանդել են, սակայն, քանի որ տան տիրոջ հետ համաձայնության չեն հասել, կառույցը մնացել է այդ վիճակում։

Բնակիչները Oragir.News-ի հետ զրույցում նշել են, որ տան սեփականատերը հրաժարվել է այն քանդելու թույլտվություն տալուց և փորձել է դիմադրել գործընթացին, ինչի հետևանքով էլ ձևավորվել է այս արտասովոր պատկերը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել տանտիրոջ հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն նա չպատասխանեց զանգերին։

Հիշեցնենք, որ արդեն 1 տարի 7 ամիս է, ինչ Հանրապետության փողոցի բնակիչների խոսքով՝ իրենց ամեն կերպ փորձում են շրջափակման մեջ վերցնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում