Թող բնական աղետները շրջանցեն մեր երկիրը. այսօր օդերևութաբանի համաշխարհային օրն է. Սուրենյան
copy image url

Թող բնական աղետները շրջանցեն մեր երկիրը. այսօր օդերևութաբանի համաշխարհային օրն է. Սուրենյան

Ներքին 4 շաբաթ առաջ - 13:10 23-03-2025
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում գրել է․ «Մարտի 23-ը օդերևութաբանի համաշխարհային օրն է։

Շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, ցանկանում եմ նրանց քաջ առողջություն, նորանոր հաջողություններ աշխատանքային բնագավառում:

Թող բնական աղետները շրջանցեն մեր երկիրը, մեր կանխատեսումները լինեն միայն բարենպաստ օդերևութաբանական երևույթների վերաբերյալ, իսկ եթե նույնիսկ լինեն վատ կանխատեսումներ, թող դրանք չարդարանան»։

Ամենից շատ դիտված