Գյումրիում ներդնելու ենք ժամանակի ոգուն հարիր տրանսպորտային համակարգ՝ ողջամիտ սակագնով. Ռուբեն Մխիթարյան
«Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը հրապարակել է քարոզչական տեսանյութ՝ անդրադառնալով տրանսպորտային բարեփոխումներին:
«Գյումրիին հարկավոր է տրանսպորտային նոր համակարգի ներդրում, մենք մշակելու և ներդնելու ենք ժամանակի ոգուն հարիր հանրային տրանսպորտի համարգ, այն կունենա վայելուչ ու արդյունավետ շարժակազմ և ողջամիտ սակագին»,- նշել է նա: