Ներքին 1 տարի առաջ - 11:29 23-03-2025

Արցախի փաստաբանների պալատը կպաշտպանի Ռոման Երիցյանի իրավունքները

Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը գրում է. «Հարգելի հայրենակիցներ,
Բոլորիս արդեն հայտնի Տիգրան Ուլուբաբյանի գործով իրավիճակը շարունակում է սրվել, և այս անգամ արդեն նրա պաշտպանն է հայտնվել իրավապահների ուշադրության տակ։ Արցախի փաստաբանների պալատը խորը մտահոգություն է հայտնում փաստաբան Ռոման Երիցյանի նկատմամբ իրականացվող գործողությունների կապակցությամբ։

Եթե փաստաբանը ենթարկվում է հետապնդման միայն նրա համար, որ կատարում է իր մասնագիտական պարտականությունները, ապա դա ոչ միայն անթույլատրելի է, այլև դատապարտելի։ Փաստաբանի գործունեությունը պետք է լինի անկախ, և որևէ ճնշում կամ խոչընդոտ նրա նկատմամբ իրավական պաշտպանության իրականացման համար հակասում է արդարադատության սկզբունքներին։ Անթույլատրելի է փաստաբանի դեմ հետապնդում սկսել միայն այն պատճառով, որ նա օրենքի սահմաններում պաշտպանում է իր պաշտպանյալի իրավունքներն ու օրինական շահերը։

Փաստաբան Ռոման Երիցյանի պնդմամբ՝ ՀՀ ոստիկանությունը ներկայումս պատրաստում է նյութեր, որոնք կարող են խոչընդոտել նրա մասնագիտական գործունեությանը։ Ռոման Երիցյանը հանդիսանում է Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ և հավատարմագրված է ՀՀ փաստաբանների պալատում։

Ուստի, Արցախի փաստաբանների պալատը հայտարարում է, որ իր ողջ ներուժով կպաշտպանի Ռոման Երիցյանի իրավունքները և թույլ չի տա, որ նա ենթարկվի պատասխանատվության միայն այն բանի համար, որ իրականացրել է իր մասնագիտական պարտականությունները՝ պաշտպանելով Տիգրան Ուլուբաբյանի շահերը։

Արդարադատության և իրավունքի գերակայության ապահովումն անհրաժեշտ նախապայման է ժողովրդավարական հասարակության համար, և փաստաբանների նկատմամբ ցանկացած ճնշում պետք է արժանանա խիստ դատապարտման։

Փաստաբանը պետք է ունենա ազատություն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար՝ առանց վախի և ճնշումների։ Արցախի փաստաբանների պալատը հետևողականորեն կպաշտպանի իր անդամների իրավունքներն ու օրինական շահերը՝ ապահովելով նրանց անկախ գործունեությունը»։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել