Ներքին 1 տարի առաջ - 11:19 23-03-2025

Երևանում գողացել են Վրաստանից ժամանած՝ ֆուտբոլի երկրպագուի Hyundai-ի համարանիշը ու տելեգրամով գումար շորթել․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ քաղաքացու ավտոմեքենայի պետհամարանիշը գողացել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Վրաստանի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Բաչանա Ծուլուգելաշվիլին հայտնել է, որ մարտի 18-ի ժամը 14։00-ից մինչև մարտի 20-ի ժամը 13։00-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են Ադամյան 22 հասցեի մոտ կայանված իրեն պատկանող «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի հետևի «BA 027 TS» Վրացական համարանիշը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով տուժածը նաև հայտնել է, որ ավտոմեքենայի դիմապակու վրա թողնել են տելեգրամյան «AvtoNomer7» գրառմամբ թերթիկ, ինչից հետո ինքը կապ է հաստատել նշված օգտատիրոջ հետ, ով պետհամարանիշը վերադարձնելու դիմաց պահանջել է գումար:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում