Շրջափակման մեջ են գցել, հրշեջները չեն կարողացել մտնել տարածք. Ֆիրդուսիի բնակիչները չեն հանձնվում

Ներքին Տեսանյութ 4 շաբաթ առաջ - 10:18 23-03-2025
Արդեն 1 տարի 7 ամիս է, ինչ Հանրապետության փողոցի բնակիչների խոսքով՝ իրենց ամեն կերպ փորձում են շրջափակման մեջ վերցնել։

Նրանց պնդմամբ, տարածքում մնացել է միայն մեկ մուտք, որտեղ նախատեսվում է դարպասներ տեղադրել՝ վերջնականապես ճնշելու այնտեղ մնացած բնակիչներին, որպեսզի նրանք ևս լքեն իրենց տները։

Տարածքի բնակիչներից Ռաֆայել Սաֆարյանը, ով բնակվում է Հանրապետության նրբանցք 8ա հասցեում, նշում է, որ նախկինում թաղամասում եղել է 420 տուն, սակայն այժմ միայն 20-ում են բնակվում մարդիկ։ Նա պատրաստ չէ հրաժարվել իր տանը ապրելու իրավունքից, հատկապես այն դեպքում, երբ, իր խոսքով, իրենց դեմ իրականացվող դատական գործերը ուղղորդվում են կառավարության կողմից։

«Երեկ հրդեհային ծառայությունը (պաժառնին) եկել էր, բայց չի կարողացել մտնել փողոց։ Մենք շրջափակման մեջ ենք, ու բնակիչները ստիպված եղան ինքնուրույն հանգցնել կրակը։ Բոլոր փաստերը արձանագրված են. մեքենան պարզապես չէր կարողանում փողոց մուտք գործել։ Այսպես էլ ապրում ենք՝ ամեն թիզ հողի համար դողալով»,- պատմում է Սաֆարյանը։

Նա հավելեց, որ երեկ տարածքում պոլիէթիլենային նյութեր են այրվել, ինչի հետևանքով շատ բնակիչներ իրենց վատ են զգացել, և, ըստ նրա, դա կարող է թունավորման հետևանք լինել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ