Տեսանյութ Ներքին 3 տարի առաջ - 17:49 27-04-2023

Գերակա հանրային կոռուպցիա․ Ֆիրդուսիի բնակիչները տների մոտ պաստառներ են փակցրել

«Պաստառը փակցրել ենք ի ցույց մեր բողոքի, այստեղ հանրային գերակա շահ գոյություն չունի, սա հանրային գերակա կոռուպցիա է ու անձնական շահ։

Հարյուրավոր ընտանիքների սարքում են անտուն կենտրոնից ստիպողաբար ուղարկում են ծայրամաս, որպեսզի մի քանի հոգի գերշահույթներ ստանան։ Կառավարությունը, ոչ թե այն օղակները, որոնք մինչ օրս մեզ լսել են, իրենք չեն կարողանում մեր հարցերին պատասխանել, այլ հենց կառավարությունը հանձնաժողով խումբ կազմի, որի մեջ բնակիչները անպայման պետք է ներառվեն և վարչապետը մեզ լսի։

Կոչ եմ անում թե՛ ներդնողներին, թե՛ բնակարան առնողներին՝ մի ներդրեք, մի առեք՝ նրա համար, քանի որ այստեղ բազմաթիվ խնդիրներ կան։ Մեր տները չքանդած, մեր հարցերը չլուծած՝ արդեն կայքերում տեղադրել են մեր տան հասցեները՝ իբրև վաճառվում են»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ֆիրդուսիի բնակիչ Ռոբերտ Բաղյանը։

Բնակիչներից մեկն էլ ասաց․ «Մենք իրենց տուն չունենք տալու, մեզ ասում են կռիսանոց է, գնացեք, լավ տներում ապրեք։ Նախ՝ մեր տները կռիսանոց չեն, թող այն գումարները, որոնք ծախսելու են շենքեր կառուցելու վրա, տան մեզ, մենք տարածքը կբարելավվենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում