Ներքին 1 տարի առաջ - 22:08 22-03-2025

Արման Ծառուկյանը դիմել է իր հնարավոր մրցակիցներին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը մարտահրավեր է նետել տիտղոսային մենամարտի արժանանալու ճանապարհին իր հավանական մրցակիցներին։

«Ես իրական թիվ մեկ հավակնորդ եմ, պատրաստ եմ դա ապացուցել ցանկացածի դեմ։ Բայց ինչպե՞ս կարող եմ դա անել, երբ բոլորը պատրաստ են միայն թղթի վրա պայքարել։ Չարլզ Օլիվեյրա, Ջասթին Գեյջի, դուք կարող եք նստել և սպասել, կամ կարող եք մտնել ութանկյուն և վաստակել ձեր իրավունքը»,-գրել է Ծառուկյանը սոցցանցերում։

Հիշեցնենք, որ հունվարին Ծառուկյանը պետք է մենամարտեր UFC-ի չեմպիոնական գոտու համար՝ մրցելով Իսլամ Մախաչևի դեմ, սակայն մեջքի վնասվածքի պատճառով դուրս մնաց պայքարից։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել