Արտաքին 3 տարի առաջ - 13:59 31-10-2023

Պուտինը կարծում է, որ ԱՄՆ-ն փորձում է քաոսի միջոցով զսպել և ապակայունացնել իր մրցակիցներին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մեկ հեգեմոն ունեցող ամերիկյան աշխարհը փլուզվում է և աստիճանաբար դառնում է անցյալ, բայց ԱՄՆ-ը չի ցանկանում համակերպվել դրա հետ։ Ինչպես փոխանցում է ռուսական պետական РИА Новости լրատվական գործակալությունը, այս մասին Պուտինն ասել է Դաղստանում ստեղծված իրավիճակին նվիրված հանդիպման ժամանակ:

Պուտինը կարծում է, որ Վաշինգտոնը փորձում է քաոսի միջոցով զսպել և ապակայունացնել իր մրցակիցներին:

«Միացյալ Նահանգները, որպես համաշխարհային գերտերություն, բոլորը դա տեսնում են, դա հասկանում են նույնիսկ համաշխարհային տնտեսության միտումներից, թուլանում է՝ կորցնելով իր դիրքերը։ Բայց Նահանգները չի ցանկանում համակերպվել դրա հետ, այլ ընդհակառակը, այն ցանկանում է պահպանել և ընդլայնել իր գերակայությունը, իր գլոբալ դիկտատուրան», - ասել է նա։

Ռուսաստանի նախագահը հավելել է, որ համընդհանուր քաոսի պայմաններում դա անելն ավելի հարմար է։

«Այդ պատճառով նման քաոսի օգնությամբ նրանք հույս ունեն զսպել և ապակայունացնել մրցակիցներին, ինչպես իրենք են ասում, իրենց աշխարհաքաղաքական հակառակորդներին, որոնց թվում է նաև մեր երկիրը: Բայց իրականում դրանք համաշխարհային զարգացման նոր կենտրոններ են, ինքնիշխան, անկախ երկրներ, որոնք չեն ցանկանում նվաստացնել իրենց և լաքեյների դեր կատարել»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ