Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:52 22-03-2025

Ընդամենը 5 տարի առաջ Ստեփանակերտը Հայաստանի չորրորդ խոշոր քաղաքն էր​​​​​​​, այժմ քրքրում ենք ինչ-որ խորհրդային քարտեզներ

Ընդամենը հինգ տարի առաջ մենք հպարտությամբ իշխում էինք Մռավի լեռներից մինչև Ջրականի հարթավայր ընկած լայնածավալ տարածքներում, Վարդենիսը, Գորիսը, Կապանը խորը թիկունք էին, Դադիվանքը, Գանձասարն ու Ծիծեռնավանքը հայահունչ պատարագների կենտրոն, իսկ Ստեփանակերտը՝ Երևանից, Գյումրիից ու Վանաձորից հետո Հայաստանի չորրորդ խոշոր քաղաքը։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Այժմ՝ թուլամորթաբար և փոքրոգորեն դեգրադացվելով, տենդագին կերպով քրքրում ենք ինչ-որ խորհրդային քարտեզներ, որպեսզի գոնե որևէ չնչին արոտավայր մնա Հայաստանին չգիտես, թե ինչպես իրականացվող ինչ-որ «սահմանազատման գործընթացում»։

Իսկ ամենասարսափելին այն է, որ սա ներկայացվում է, իբրև թե, մեր բնականոն վիճակ, ինքնիշխանության ամրապնդում և այլ նման ցնորաբանություններ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը