Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:38 22-03-2025

Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մարտի 22-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Աբովյանի, Սևանի, Տավուշի, Սպիտակի, Ստեփանավանի, Դիլիջանի, Ապարանի, Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: