Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 00:08 22-03-2025

Ձեր ծոծորակը ավելի շուտ կտեսնեք, քան Վարդան Ղուկասյանին՝ որպես մեղադրյալ, Հայաստանում. ԴՕԿ կուսակցություն

ԴՕԿ կուսակցության լրատվականը գրառում է կատարել. «Հարգելի՛ ժողովուրդ,
Վերջին օրերին լրատվական դաշտում ակտիվորեն տարածվում են տեղեկություններ և արվում են հայտարարություններ Վարդան Ղուկասյանի՝ Հայաստան տեղափոխվելու մասին։ Սակայն, ինչպես հաճախ է պատահում, որոշ լրատվամիջոցներ և անհատներ փորձում են աղավաղել իրականությունը՝ ներկայացնելով իրավիճակը այնպես, ինչպես իրենց է ձեռնտու։

Արդարության համար անհրաժեշտ է հստակեցնել մի քանի բան.

Նախ, մեզ մեղադրում են, թե մենք հայտարարել ենք, որ Վարդան Ղուկասյանը ազատ է արձակվել։ Սակայն նման բան երբեք չենք ասել։ Մեր կողմից հնչած խոսքերը միտումնավոր կերպով խեղաթյուրվում են, որպեսզի շահարկումների տեղիք տան։ Իրականությունը հետևյալն է՝ Վարդան Ղուկասյանի գործով իրավական գործընթացները շարունակվում են, և այս պահին ոչ ոք չի կարող պնդել, թե նա գտնվում է ազատության մեջ։

Երկրորդ, նշվում է, թե Վարդան Ղուկասյանը Հայաստան կվերադառնա որպես մեղադրյալ։ Սա ևս բացարձակ սուտ է։ Հստակ ասում ենք՝ ձեր ծոծորակը ավելի շուտ կտեսնեք, քան Վարդան Ղուկասյանին՝ որպես մեղադրյալ, Հայաստանում։ Իրականությունը բոլորովին այլ է. Վարդան Ղուկասյանը կվերադառնա ոչ թե մեղադրյալի, այլ ղեկավարի կարգավիճակով։ Ուղղակի մի փոքր համբերեք։

Ամենահետաքրքիրն այն է, որ որոշ լրատվականներ, որոնք մշտապես աչքի են ընկել հակաքարոզչությամբ, կրկին ակտիվացել են։ Նրանց թվում են որոնք, առանց հստակ փաստերի, շարունակում են նեգատիվ տարածել և փորձել ազդել հանրային ընկալման վրա։ Բայց մի բան պետք է հասկանալ՝ իրականությունն անհնար է փոխել քարոզչությամբ։ Որքան էլ դուք փորձեք թաքցնել ճշմարտությունը, այն միևնույն է՝ դուրս է գալու լույս աշխարհ։

Ձեր էմոցիաները, ձեր ոգևորությունը, ձեր արհեստական սպասումները շատ շուտով կփլուզվեն։ Դուք կառուցել եք մի հորինվածք, որը չպետք է երկար դիմանա։ Մենք տեսնում ենք ձեր սուտ քարոզչությունը, ձեր ապատեղեկատվությունը և շատ լավ հասկանում ենք, թե ում համար է սա ձեռնտու։ Բայց դուք էլ պետք է հասկանաք՝ իրականությունը փոխել չեք կարող։

Շատ շուտով դուք ինքներդ կտեսնեք, թե ինչ է սպասվում»։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան