Ներքին Նրանց կարծիքով 11 ամիս առաջ - 20:30 25-07-2025

Վարդան Ղուկասյանին տեսնում եմ որպես վարչապետ․ եթե ասել է՝ կարող է․ հարցում

«Հայաստանն այսօր էնքան խնդիրներ ունի, էնքան լուրջ հարցեր ու մարտահրավերներ կան, ամեն ինչ թողել են, ուզում են եկեղեցին դաստիարակեն, խորացել են եկեղեցու կանոնների մեջ, նախ թող իրենց վարքի մասին մտածեն, որ իրենք ասում էին տրանսգենդերներն իրենց կարծիքն ու ապրելակերպն ունեն, իրենց բան չի կարելի ասել։

ԼԳԲՏ կառույցներն օրինականացնում են, հետո՝ անցնում սրբություններին։ Ես զարմանում եմ, որ սրանք մի ծայրահեղությունից անցնում են մեկ այլ ծայրահեղության, հայոց ազգը սրան դեմ է»,- այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Ըստ նրա՝ երկիրը պետք է այնպիսի մարդ ղեկավարել, որը ողջ ընդերքի հարստությունը կկարողանա դարձնել պետական սեփականություն, թոշակները, աշխատավարձները, բյուջեն կբարձրացնի և այլն։

«Ես պատրաստ եմ պետությունը ղեկավարելու, թող ժողովուրդն ինձ «պադերժկա» անի, տեսեք՝ ինչ եմ անելու»,-հայտարարել է Ղուկասյանը։

Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին տեսնո՞ւմ եք Հայաստանի վարչապետ»։

Հարցվածներից մի քանիսը Ղուկասյանին պատկերացրին որպես պետության ղեկավար, ոմանք՝ ոչ։

«Դժվար, թե կարողանա։ Նա վարչապետի պատրաստվածություն չունի»,- ասաց հարցվածներից մեկը։

Մի կնոջ համոզմամբ էլ՝ եթե ասել է, ապա կարող է ղեկավարել։

«Ո՛չ, չի կարող։ Նա նույնիսկ իրավունք չուներ Գյումրու քաղաքապետ լինել, ուր մնաց՝ վարչապետ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից