Ներքին 1 տարի առաջ - 22:19 21-03-2025

Գյումրիում հայ-ռուսական տնտեսական կոնֆերանս է կայացել

Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու «Մայր Հայաստան» դաշինքի նախագիծը քննարկվել է ռուսների հետ։

Կոնֆերանսին մասնակցել են ՀՀ և ՌԴ պետական, փորձագիտական և բիզնես շրջանակների ներկայացուցիչներ, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, ՌԴ պետդումայի «Եդինայա Ռոսիյա» ֆրակցիայի պատգամավոր Օլեգ Մատվեյչևը, Գյումրիում ՌԴ հյուպատոսության հյուպատոս-խորհրդական Յուրի Կովալկոն, ՌԴ էկոնոմիկայի զարգացման նախարարության արտաքին առևտրի համառուսական ակադեմիայի ինտեգրման պրոցեսների ինստիտուտի առաջատար գիտական աշխատակից Անդրեյ Պետրոսյանը, քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, հայաստանյան փորձագետներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ։

«Ազատ գոտի չի կարող լինել, եթե չկան ներդրումներ»,- ասում է «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը, ով ազատ գոտի տնտեսական ծրագրի հեղինակն է։ Ռուսներն էլ հավանություն են տվել ծրագրին և իրենց աջակցությունն են հայտնել և հաղթանակ մաղթել Կարեն Սիմոնյանին։

Նշենք, որ ազատ տնտեսական գոտի ստեղծելու նպատակն է քաղաքը վերածել ներդրումային և արդյունաբերական կենտրոնի, ստեղծել 15.000 + նոր աշխատատեղ, կատարել 500+ միլիոն դոլարի ներդրում և խթանել գիտական ու տեխնոլոգիական զարգացմանը։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել