Ներքին 1 տարի առաջ - 18:56 20-03-2025

Նախընտրական շոո՞ւ․ Լանջիկ-Գյումրի ճանապարհը վերանորոգումից 6 ամիս հետո է բացվել

Հայաստանում ենթակառուցվածքների շահարկումն ընտրությունների շրջանում նորություն չէ։ Վերջին օրինակն այս երևույթի՝ Հյուսիս-հարավ մայրուղու Լանջիկ-Գյումրի հատվածն է, որը, ըստ քաղաքացիների, ամիսներ շարունակ պատրաստ էր, բայց չէր շահագործվում, որպեսզի ընտրություններից առաջ ներկայացվի որպես իշխանության «նոր ձեռքբերում»։

Oragir.News-ը կապ հաստատեց «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ՝ հասկանալու, թե ինչու ճանապարհը չէր բացվում։

«Ճանապարհը պատրաստ է լինում երթևեկության համար բացելուն, երբ այն ամբողջովին կահավորված է լինում անվտանգության տարրերով։ Մինչ այժմ պատրաստ էր ճանապարհի միայն երթևեկամասը, սակայն ավարտված չէին անվտանգության տարրերի (արգելափակոցներ, ճանապարհային նշաններ և այլն) տեղադրման աշխատանքները։ Շինարարական աշխատանքները ավարտելուց հետո ժամանակավոր երթևեկության պլանը հաստատվել է ՆԳՆ Ոստիկանության հետ, որից հետո կատարվել է ճանապարհի կահավորում անվտանգության տարրերով։ Նշված աշխատանքներն ավարտելուն պես ճանապարհը երկկողմանի բացվել է երթևեկության համար։ Անվտանգության տարրերը ճանապարհի կարևորագույն բաղկացուցիչներից են, և առանց համապատասխան կահավորանքի ճանապարհը չի կարող բացվել երթևեկության համար»,- պատասխանեցին հիմնադրամից:

Այսինքն՝ իշխանությունները փորձում են համոզել, որ կես տարի շարունակ հնարավոր չէր տեղադրել նշված արգելափակոցներն ու ճանապարհային նշանները, բայց հենց ընտրությունները մոտեցան, ամեն ինչ միանգամից «պատրաստ» դարձավ։

Իրականում սա դասական նախընտրական տեխնոլոգիա է. իշխանությունները պահեստավորում են արդեն ավարտված կամ գրեթե ավարտված ծրագրերը, որ հարմար պահին դրանք ներկայացնեն որպես իրենց աշխատանքի արդյունք։ Իսկ մինչ այդ քաղաքացիները ստիպված են ամիսներ շարունակ խճճված ու անհարմար երթևեկության պայմաններում գոյատևել։

Հարց է առաջանում՝ եթե ճանապարհն այդքան ժամանակ պատրաստ էր, ինչո՞ւ մարդիկ պետք է վթարավտանգ կամ երկար ճանապարհներով շրջանցեին այն։ Ինչո՞ւ հենց ընտրություններից առաջ իշխանությունները հիշեցին «անվտանգության տարրերի» մասին։

Սա դասական մանիպուլյացիա է, որտեղ պետությունն իր գործառույթները կատարելու փոխարեն դրանք պահում է որպես քաղաքական քարոզչական գործիք։ Գյումրին ու իր քաղաքացիները կրկին գործիք դարձան իշխանության ձեռքում։ Իշխանությունները նորից կվաճառեն իրենց «ապրանքը» ընտրազանգվածին։

Ք․ Սահակյան

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում