Ներքին 4 տարի առաջ - 00:47 08-05-2022

Դիարբեքիրի միակ գործող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին վերանորոգումից հետո վերաբացվել է

Դիարբեքիրի միակ գործող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին 7 տարի տեւած վերանորոգումից հետո մայիսի 7–ին վերաբացվեց հավատացյալների առաջ։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին վերջապես վերաբացվել է։ Եկեղեցին օծվել է Պոլսո հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանի գլխավորությամբ։

Եկեղեցու բացմանը ներկա են գտնվել Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Մեհմեդ Նուրի Էրսօյը, Դիարբեքիրի նահանգապետ Մունիր Քարալօղլուն, իշխող կուսակցության պատգամավորներ եւ բազմաթիվ այլ հյուրեր։

Մայիսի 8–ին տեղի կունենա առաջին պատարագը վերանորոգումից հետո։

Նշենք, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին վնասվել էր 2015 թվականին թուրք–քրդական բախումների հետեւանքով։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում