Գյումրիում հետընտրական զարգացումներ կլինեն, Փաշինյանի խիստ հրահանգը, Թոռնիկին գործի են դրել. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Տարոն Մարգարյանին մեղադրում են ստորագրած որոշման համար, որը Փաշինյանի Կառավարությունն էլ է կայացրել։ Իրավապահները մեղադրում են, թե դպրոցների և մանկապարտեզի հարակից հողատարածքներից կտորներ է օտարել, որոնք չեն ծառայել ուսումնական նպատակների: Բայց ուշագրավն այն է, որ 2021 թ. դեկտեմբերին քննիչները, քննելով երկարամյա գործը, հրաժարվել են մի հանցակազմից, որը հիմա նորից են փորձում առաջ քաշել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « «Զանգեզուրի կոմբինատում» կառավարական մակարդակով բաժնեմասի տեր դառնալուց հետո՝ կոմբինատը առատ նվիրատվություններ է արել Աննա Հակոբյանի հիմնադրամին:

Իշխող «Քաղպայմանագրի» ողջ վերնախավը այս օրերին գտնվում է Գյումրիում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի ՔՊ պատասխանատուներին օրերս խիստ հրահանգ է տվել՝ եթե պարտվեն, բոլոր պաշտոնյաները պետք է աշխատանքից ազատման դիմումներ գրեն։

Օրաթերթը նաև գրում է․ «Կասկադ»-ի վերակառուցման՝ ՔՊ-ամերձ գործարարի ծրագիրը խախտումներ ունի. այն պահպանվող օբյեկտ է։ Հայաստանի Ճարտարապետների պալատն իր մտահոգությունն է հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և ակնկալում է հնչեցված խնդրի կապակցությամբ քաղաքային իշխանությունների համարժեք արձագանքը:

Հրապարակ օրաթերթը գրում է․ Գյումրու ընտրարշավին մասնակցողները վստահեցնում են, որ հետընտրական զարգացումները կարող են ավելի դիտարժան լինել, քան բուն ընտրությունները։

Հրապարակ օրաթերթը գրում է․
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը 4 ամիս է՝ պետ եւ պետի տեղակալ չունի։ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ պետի պաշտոնի համար դիմել է Կորյուն Սերոբյանը, տեղակալի պաշտոնի համար` Հռիփսիմե Ասատրյանը։

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց. «Խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Այն, ինչ պատրաստ է ստորագրել Փաշինյանը, բովանդակային առումով հենց վերջնագիր է:
ՔՊ-ի վարկանիշը ողջ հանրապետությունում, այդ թվում՝ Գյումրիում չափազանց ցածր է: Երևի թե դրա մասին է վկայում նաև այն, որ ՔՊ-ն Գյումրի է նետել իր հնարավոր ու անհնար ռեսուրսները, այդ թվում՝ նույնիսկ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին․ գրում է «Փաստ» օրաթերթը։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ