Ներքին 1 տարի առաջ - 16:10 18-03-2025

Ռուբեն Վարդազարյանի գործով դատաքննությունը կվերսկսվի. դատարանը չհրապարակեց վճիռը․ aysor.am

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատաքննությունը կվերսկսվի, այս մասին գրում է aysor.am-ը։

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշեց գործի քննությունը վերսկսել։

Գործով դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին։

Հիշեցնենք՝ դատախազը պահանջել էր Վարդազարյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ երկու տարի ժամկետով, ինչպես նաև՝ լրացուցիչ պատիժ նշանակել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 3 տարի ժամկետով։

Պաշտպանության կողմն էլ պահանջել է արդարացնել Վարդազարյանին՝ պնդելով՝ Վարդազարյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը քաղաքական է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել