Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:35 18-03-2025

Ինձ երբևէ «մանիկյուռ, պեդիկյուռ» չեն արել ո՛չ ինքնաթիռում, ո՛չ առհասարակ. Ավինյան

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը, դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին, հարց ուղղեց ամիսներ առաջ նրա՝ ԱՄՆ կատարած այցի ավիատոմսի վերաբերյալ. «Ըստ պայմանագրի՝ ձեր թռիչքի տոմսը եղել է բիզնես կլասի ու արժեցել է 20 հազար դոլար: Հետո աղմուկ բարձրացավ, թե ինչու է 4-5 հազար դոլարանոց տոմսի համար մուծվել 20 հազար: Աղմուկը զսպելու համար ասացիք, որ ձեր գրպանից վերադարձրել եք գումարը: Ստեղ երկու տարբերակ կարող է եղած լինել. մի հոգի 15 հազար դոլար ատկատ է ստացել. արդյոք դուք այն վերցրել եք, 5 հազար ավելացրել ու վերադարձրել քաղաքապետարանի բյուջե: Թե՞ բիզնեսով չեք թռել, այլ՝ առաջին դասի տոմսով, որը, հնարավոր է, թանկ արժենա, որտեղ խավիար կա, մահճակալ, մանիկյուր-պեդիկյուր են անում»:

«Ինձ երբևէ «մանիքյուր և պեդիքյուր» չեն արել ոչ ինքնաթիռում, ոչ առհասարակ»,- ի պատասխան նշեց Ավինյանը։ «Ինչ վերաբերում է նրան, թե ոնց եմ վերադարձել ԱՄՆ-ից, բացեք իմ հայտարարագրերը և կհասկանաք, թե ինչպես եմ փոխհատուցել թռիչքի ծախսերը»,- նշեց նա՝ հավելելով, որ տոմսի բարձր գինը պայմանավորված է եղել ժամկետով։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի